Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Այս իշխանությունը կապ չունի հայի ու հայկականության հետ

Այս իշխանությունը կապ չունի հայի ու  հայկականության հետ
15.09.2025 | 12:30

Լավ են անում հեռացնում են Մասիսի նկարը, և ընդհանրապես սրանց օրոք պետական բոլոր հիմնարկների ցուցանակներն էլ պետք է թուրքերեն գրվեն։ Այսօր այս իշխանությունն ու նրանց ծառայող ցանկացած կառույց կապ չունի ոչ Հայի, ոչ Հայկականության հետ։ Կվերադարձնե՞ նք Հայոց իշխանությունը հայերին, այնժամ կվերադարձնենք և՛ հայկական գիրը, և՛ սիմվոլիկան։ Ավելի լավ է մտածենք այն ամենի մասին, ինչի վերադարձը շատ ավելի դժվար կամ որոշ դեպքերում էլ անվերադարձ ենք կորցնում։ Սրանց հեռացնելուց ու ցմահ դատապարտելուց անմիջապես հետո կնիքի վրա Մասիսն էլ, Անին էլ Կարսն ու Սասունն էլ կարող ենք պատկերել, այ իսկ Շուշին ու Գանձասարը՝ ո՛չ պատկերով, այլ իրական ե՞րբ կարող ենք վերադարձնել։

Արշակ Զաքարյան

Դիտվել է՝ 2304

Մեկնաբանություններ